ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Բաքվի մեղադրանքներին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մարտի 31-ին հայտարարություն էր տարածել՝ կեղծ մեղադրանքներ ներկայացնելով, թե իբր «1918 թվականին հայկական խմբավորումները ցեղասպանություն են իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ»։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանն արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Տասնամյակների պատմություն ունեցած հակամարտության ընթացքում ձևավորվել են մի շարք թշնամական, ոչ հավաստի նարատիվներ, որոնք, ցավալիորեն, Ադրբեջանում դեռ շարունակվում են օգտագործվել նաև պետական մակարդակով»,- ասել է Անի Բադալյանը՝ հույս հայտնելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ոչ միայն կծառայի երկու պետությունների և հասարակությունների միջև կայուն խաղաղ համակեցության և բարիդրացիական հարաբերությունների ձևավորմանը, այլև վերջ կդնի մտացածին թեզերի գոյությանն ու կբացառի ատելության խոսքը:
Նմանատիպ հոդվածներ
Մենք համաձայն ենք ԹՐԻՓՓ-ի ձևաչափի հետ. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում արձագանքել է վարչապ...
Ուժեղ բռնելու են ընտրակաշառք բաժանողներին ու վերցնողներին. Ալեն Սիմոնյան
«Զգույշ եղեք, ուժեղ բռնելու են ընտրակաշառք բաժանողներին ու վերցնողներին»,- գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` արձագանքելո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջիկա օրերը լինելու են վճռորոշ. Փիթ Հեգսեթ
ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ որ Իրանի դեմ իրականացվող ռազմական գործողության առաջիկա օր...
Ես ուղղակի հիացած եմ. Գագիկ Ծառուկյան
Օրերս տեղի ունեցավ «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է...