Ես ուղղակի հիացած եմ. Գագիկ Ծառուկյան
Օրերս տեղի ունեցավ «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Մի հարկի տակ հավաքվել էին պատկառելի կենսագրությամբ, հանրային լուրջ կշիռ ունեցող տարբեր ոլորտների, տարբեր սերունդների հեղինակավոր անձինք, որտեղ կուսակցական պատկանելությունը որևէ նշանակություն չուներ։
Այս նիստին նախորդել էին իմ բազմաթիվ հանդիպումները հանրային, քաղաքական, հասարակական գործիչների, տարբեր շրջանակների ներկայացուցիչների հետ, որի արդյունքը ծրագրի համակարգող խորհրդի պատկառելի ու սոլիդ կազմն է։
Շատ լավ հասկանալով, որ այժմ նախընտրական փուլ է և նախընտրական ցուցակների կազմավորումը անխուսափելի գործընթաց է՝ ես ուզում եմ այս փուլը սկսել իմ շնորհակալության և երախտիքի խոսքով, որովհետև մեր գործընկերների ճնշող մեծամասնությունն ընդունել է շաբաթներ առաջ իմ հրապարակած այն սկզբունքը, որ պաշտոնը չի կարևոր՝ պետությունն է կարևոր, որ մանդատը չի կարևոր, այլ աշխատանքի արդյունքը։
Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր։ Սա խոսում է թիմային ու անհատական որակների մասին, սա խոսում է թիմի որակի մասին։ Սա հաջողության գրավականն է, քանզի մենք ձևավորում ենք հանրային համագործակցության նոր որակ, նոր խաղի կանոն։
Շատ շատերը ի սկզբանե ասել են, որ չեն հավակնում որևէ ցուցակի և որևէ պաշտոնի, շատերն ասել են՝ ինչպես հարմար կգտնեք, որովհետև սա մեկ ընտրության և մեկ օրվա ծրագիր չէ, այլ Հայաստանի հետպատերազմյան վերականգնման ծրագիր է։
Մենք միասին անցնելու ենք ճանապարհ և վստահաբար հասնելու ենք մեր նպատակին՝ ունենալ երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան»,- գրել է Ծառուկյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ուժեղ բռնելու են ընտրակաշառք բաժանողներին ու վերցնողներին. Ալեն Սիմոնյան
«Զգույշ եղեք, ուժեղ բռնելու են ընտրակաշառք բաժանողներին ու վերցնողներին»,- գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` արձագանքելո...
Ձեր հին ձևերը բախվելու են օրինականությանը. Սուրեն Պապիկյան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է «Մեր ձևով»-ի կողմից ընտրակաշառք բաժանելու Հակա...
Գիտե՞ք, թե դուք ինչու եք ջախջախվելու. Հարությունյանը՝ Կարապետյանին
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ում սքրինշոթ է հրապարակել և գրառում կատարել։«Գիտե՞ք, թ...
Մենք համաձայն ենք ԹՐԻՓՓ-ի ձևաչափի հետ. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում արձագանքել է վարչապ...