ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջիկա օրերը լինելու են վճռորոշ. Փիթ Հեգսեթ
ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ որ Իրանի դեմ իրականացվող ռազմական գործողության առաջիկա օրերը լինելու են վճռորոշ։ Նա այդ մասին խոսել է երեքշաբթի օրը անցկացված ճեպազրույցում՝ ընդգծելով, որ իրավիճակը հասել է կարևոր հանգրվանի։
Նրա խոսքով՝ մեկ ամսվա ընթացքում Վաշինգտոնը ձևավորել է իր պայմանները, և այժմ զարգացումները կարող են որոշիչ ազդեցություն ունենալ։ Հեգսեթը նաև նշել է, որ Թեհրանը գիտակցում է իրավիճակը՝ ընդգծելով, թե ռազմական ճանապարհով Իրանը չի կարող էականորեն փոխել ընթացքը։
Հիշեցնենք՝ փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցնում Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ մայրաքաղաք Թեհրանին։ Այս գործողություններին ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ ռազմական օբյեկտներին։
Նմանատիպ հոդվածներ
Ուժեղ բռնելու են ընտրակաշառք բաժանողներին ու վերցնողներին. Ալեն Սիմոնյան
«Զգույշ եղեք, ուժեղ բռնելու են ընտրակաշառք բաժանողներին ու վերցնողներին»,- գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` արձագանքելո...
Ես ուղղակի հիացած եմ. Գագիկ Ծառուկյան
Օրերս տեղի ունեցավ «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է...
Ձեր հին ձևերը բախվելու են օրինականությանը. Սուրեն Պապիկյան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է «Մեր ձևով»-ի կողմից ընտրակաշառք բաժանելու Հակա...
Մենք համաձայն ենք ԹՐԻՓՓ-ի ձևաչափի հետ. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում արձագանքել է վարչապ...