Զելենսկին ներկայացրել է Թրամփի մոտեցումը՝ պատերազմը դադարեցնելու հարցում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի թիմը քննարկում է Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու տարբերակը՝ Ուկրաինայի վրա տարածքային զիջումների ճնշմամբ։
Զելենսկին Axios-ին տված հարցազրույցում նշել է, որ Թրամփի ներկայացուցիչները այլ տարբերակ չեն տեսնում Վլադիմիր Պուտինին կանգնեցնելու համար, բացի Դոնեցկի մարզից ուկրաինական զորքերի դուրսբերումից։
Նրա խոսքով՝ նման մոտեցումը լուրջ մտահոգություններ է առաջացնում։ Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան ագրեսոր չէ և չպետք է պատերազմը դադարեցնելու համար «վճարի» իր տարածքներով։ Նա նշել է, որ նման որոշումները կարող են վտանգել ազգային անվտանգությունը։
«Ես վստահ եմ, որ նախագահ Թրամփը և նրա թիմը ցանկանում են դադարեցնել պատերազմը։ Իմ մտահոգությունն այն է, որ նրանք տեսնում են դա անելու միայն մեկ ճանապարհ։ Նրանք Պուտինին կանգնեցնելու այլ ճանապարհ չեն տեսնում, քան մեր տարածքից ուկրաինական զորքերը դուրս բերելը։ Բայց ինչո՞ւ պետք է մենք վճարենք դրա համար։ Մենք ագրեսորներ չենք։ Ինձ մտահոգում է այն, որ ոչ ոք իսկապես չի գնահատում նման որոշման կողմից մեր անվտանգությանը սպառնացող վտանգը», - ասել է Զելենսկին։
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանը զգուշացնող հայտարարություն է արել
Իրանի վրա հարձակումների և պատասխան հարվածների ֆոնին Թուրքիան շարունակում է զգոն լինել և կոշտ արձագանքել իր օդային տարածք...
Թրամփը կոչով դիմել է Իրանին և զգուշացնող հայտարարություն արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իրանին շտապել և լուրջ վերաբերվել Միացյալ Նահանգների հետ հակամարտությանը վերջ դնելու...
Սա լուրջ առաջարկ էր, մեծ զիջում. Արաղչի
Հարստացված ուրանից հրաժարվելը ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցած գործարքի տարրերից մեկն էր. CBS News-ին տված հարցազրույցում հայտար...
Իրանում հայ համայնքն առաջին զոհն ունի. Արամ Շահնազարյան
Իրանում լույս տեսնող «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ մարտի 26-ին իր աշխ...