ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Սերգեյ Լավրովն աջակցել ադրբեջանցի Ուսմանովների ընտանիքին
The Insider պարբերականի հրապարակած ձայնագրությունների բովանդակությանը նվիրված նյութում նշվում է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն մի շարք հեռախոսազրույցների ընթացքում քննարկել են Եվրամիության պատժամիջոցների հետ կապված հարցեր, ինչպես նաև Ուկրաինայի շուրջ եվրոպական քաղաքականությունը։ Նույն հրապարակման համաձայն՝ այդ խոսակցություններից մեկը վերաբերում էր Ռուսաստանում ադրբեջանցի օլիգարխ Ալիշեր Ուսմանովի քրոջ՝ Գուլբախոր Իսմայիլովայի նկատմամբ կիրառված սահմանափակումների վերացման փորձին։
Նյութում ասվում է, որ 2024 թվականի օգոստոսի 30-ին Լավրովը զանգահարել է Սիյարտոյին և հիշեցրել Իսմայիլովայի հարցը՝ նշելով, որ գործում է Ուսմանովի խնդրանքով։ Ըստ հրապարակման՝ Սիյարտոն պատասխանել է, որ Հունգարիան և Սլովակիան պատրաստվում են Եվրամիությունում առաջարկ ներկայացնել նրան ցուցակից հանելու համար։ Հետագայում, նույն աղբյուրի փոխանցմամբ, Իսմայիլովայի նկատմամբ ԵՄ պատժամիջոցները հանվել են 2025 թվականի մարտին, մինչդեռ Էստոնիան նրան ներառել է իր ազգային ցուցակում։
Հոդվածում նաև նշվում է, որ այդ և այլ զրույցների ընթացքում Սիյարտոն ռուս պաշտոնյաներին փոխանցել է Եվրամիության ներսում ընթացող քննարկումների մանրամասներ։ Մասնավորապես, հրապարակման հեղինակների պնդմամբ, նա տեղեկություններ է ներկայացրել եվրոպացի դիվանագետների փակ քննարկումների մասին, ինչպես նաև խոսել է ԵՄ 18-րդ պատժամիջոցային փաթեթի շուրջ ընթացող բանակցությունների վերաբերյալ։ Նույն նյութում նշվում է, որ նա փորձել է մեղմել սահմանափակումները՝ առանձին ընկերությունների, բանկերի և էներգետիկ շահերի մասով։
Հրապարակման համաձայն՝ 2025 թվականի հունիսի վերջին Սիյարտոն Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարար Պավել Սորոկինին հայտնել է, որ փորձում է արգելակել նոր պատժամիջոցների ընդունումը և պահպանել Հունգարիայի ու Սլովակիայի համար ռուսական գազի և նավթի ներկրման հնարավորությունը։ Նյութի վերջում նշվում է, որ ոչ Լավրովը, ոչ Սիյարտոն չեն արձագանքել հրապարակման հեղինակների մեկնաբանության հարցմանը։
Նմանատիպ հոդվածներ
ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ հայցը դատարանը մերժեց
«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն դատարանում վիճարկում էր ՀԷՑ-ի կառավարման լիցենզիայից զրկելու մասին ՀԾԿՀ որոշումը՝ նշելով, որ Հանրա...
Բնակարանը պայթեցնելու սպառնալիքով փորձել են ստիպել անդամակցել «Մեր ձևով»-ին. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվում է ամուսինների կողմից բռնություն գործադրելու սպառնալիք...
Ինչ է պահանջել դատախազությունը Բագրատ Սրբազանից
ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է 2017 թվականին Բագրատ Սրբազանին 400 հազար դրամով օտարված հատուկ նշանակության տարած...
Իրանից մանրամասներ են հայտնել նոր հոգևոր առաջնորդի առողջական վիճակից
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հույս է հայտնել, որ երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամե...