ԻՀՊԿ-ն սպառնացել է ամերիկյան ընկերություններին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ կարող է հարվածներ հասցնել տարածաշրջանում գործող ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների օբյեկտներին, եթե շարունակվեն Իրանի դեմ իրականացվող գործողությունները։ Այս մասին հաղորդել է կառույցի մամուլի ծառայությունը։
Հայտարարության մեջ նշվում է, որ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, ինչպես նաև արհեստական բանականության ոլորտում գործող ամերիկյան ընկերությունները կարևոր դեր են խաղում հնարավոր հարձակումների նպատակների մշակման և հետևման գործընթացում։ Ըստ այդմ, նման գործունեությանը ներգրավված կառույցները կարող են դիտարկվել որպես «օրինական թիրախներ»։
ԻՀՊԿ-ն հրապարակել է այդ շրջանակում ընդգրկված ընկերությունների ցանկը, որտեղ ներառված են մի շարք խոշոր միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Cisco, HP, Intel, Oracle, Microsoft, Apple, Google, Meta, IBM, Nvidia, JPMorgan, Tesla, GE և Boeing։
Հայտարարությունը ներկայացվում է որպես պատասխան քայլ՝ Իրանի դեմ իրականացվող գործողությունների ֆոնին։ Անկախ աղբյուրներով նշված պնդումների հաստատում չի հաղորդվում։
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանը զգուշացնող հայտարարություն է արել
Իրանի վրա հարձակումների և պատասխան հարվածների ֆոնին Թուրքիան շարունակում է զգոն լինել և կոշտ արձագանքել իր օդային տարածք...
Թրամփը կոչով դիմել է Իրանին և զգուշացնող հայտարարություն արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իրանին շտապել և լուրջ վերաբերվել Միացյալ Նահանգների հետ հակամարտությանը վերջ դնելու...
Սա լուրջ առաջարկ էր, մեծ զիջում. Արաղչի
Հարստացված ուրանից հրաժարվելը ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցած գործարքի տարրերից մեկն էր. CBS News-ին տված հարցազրույցում հայտար...
Իրանն ԱՄՆ–ին է ներկայացրել բանակցությունները վերսկսելու երեք պահանջ. ԶԼՄ
Լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանը Միացյալ Նահանգներին ներկայացրել է բանակցությունները վերսկսելու ե...