Ձեր հին ձևերը բախվելու են օրինականությանը. Սուրեն Պապիկյան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է «Մեր ձևով»-ի կողմից ընտրակաշառք բաժանելու Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակմանը:
«Ձեր հին ձևերը բախվելու են Իրական Հայաստանի պետական ինստիտուտների հետևողական աշխատանքին և հաստատված օրինականությանը. պետության համը ձեզ վստահաբար դուր չի գա»,- գրել է Պապիկյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ուժեղ Հայաստան»-ի օգտին ընտրակաշառքի դեպք է բացահայտվել: Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը գրառմամբ հայտնել էր. ««Ուժեղ Հայաստան»-ը իր գործունեությունը ծավալում է Սահմանադրության և օրենքի շրջանակներում։ Իշխանությունների ձեռքին գործիք դարձած իրավապահների նկարած անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է»։
Նմանատիպ հոդվածներ
Ուժեղ բռնելու են ընտրակաշառք բաժանողներին ու վերցնողներին. Ալեն Սիմոնյան
«Զգույշ եղեք, ուժեղ բռնելու են ընտրակաշառք բաժանողներին ու վերցնողներին»,- գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` արձագանքելո...
ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ հայցը դատարանը մերժեց
«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն դատարանում վիճարկում էր ՀԷՑ-ի կառավարման լիցենզիայից զրկելու մասին ՀԾԿՀ որոշումը՝ նշելով, որ Հանրա...
ԱՄՆ ԶՈՒ-ն կոչ է արել Իրանին թողնել իրենց դիրքերը
ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Կուպերը կոչ է արել Իրանի Իսլամական հեղափոխության պա...
Սամվել Կարապետյանի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վար...