Իրանը համաձայնել է ԱՄՆ ծրագրի 15 կետերի մեծամասնությանը․ Թրամփ
Իրանը համաձայնել է պատերազմի ավարտի վերաբերյալ Վաշինգտոնի ծրագրի 15 կետերի մեծամասնությանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ իր ինքնաթիռում, Ուեստ Փալմ Բիչից Վաշինգտոն ուղևորության ընթացքում։
Թրամփի խոսքով՝ Թեհրանի հետ բանակցությունները շարունակվում են թե՛ ուղղակի, թե՛ միջնորդների միջոցով և արդեն տվել են կարևոր արդյունքներ։
«Նրանք համաձայնել են կետերի մեծամասնությանը։ Ինչո՞ւ նրանք դա չպետք է անեին»,- նշել է նա։
ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ Միացյալ Նահանգները ծրագրում է ևս մի քանի կետ ավելացնել։
Նա հավելել է, որ Թեհրանը Վաշինգտոնին ևս մեկ քայլ է առաջարկել՝ թույլ տալով նավթով բեռնված ևս 20 լցանավերի անցում Հորմուզի նեղուցով։
«Այսօր նրանք մեզ ևս մեկ նվեր մատուցեցին։ Նրանք մեզ տվեցին նավթով բեռնված 20 նավ, որոնց տեղափոխումը կսկսվի վաղը»,- ասել է Թրամփը։
Թրամփը The Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է նաև իրանական նավթը «զավթելու» իր ցանկության մասին։
«Անկեղծ ասած, իմ նախընտրած տարբերակը իրանական նավթը զավթելն է, բայց ԱՄՆ-ում որոշ հիմար մարդիկ ասում են. «Ինչո՞ւ եք դա անում»։ Բայց նրանք հիմար մարդիկ են», - ասել է ամերիկացի առաջնորդը։
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանը զգուշացնող հայտարարություն է արել
Իրանի վրա հարձակումների և պատասխան հարվածների ֆոնին Թուրքիան շարունակում է զգոն լինել և կոշտ արձագանքել իր օդային տարածք...
Թրամփը կոչով դիմել է Իրանին և զգուշացնող հայտարարություն արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իրանին շտապել և լուրջ վերաբերվել Միացյալ Նահանգների հետ հակամարտությանը վերջ դնելու...
Սա լուրջ առաջարկ էր, մեծ զիջում. Արաղչի
Հարստացված ուրանից հրաժարվելը ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցած գործարքի տարրերից մեկն էր. CBS News-ին տված հարցազրույցում հայտար...
Իրանում հայ համայնքն առաջին զոհն ունի. Արամ Շահնազարյան
Իրանում լույս տեսնող «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ մարտի 26-ին իր աշխ...