Իրանում ավելի քան 130 պատմամշակութային հուշարձան է վնասվել
ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների արդյունքում Իրանում վնասվել են 131 պատմամշակութային կոթողներ։ Դրանց մեջ եղել են նաև համաշխարհային նշանակության հուշարձաններ։ Այս մասին մարտի 30-ին հայտարարել է Իրանի մշակութային ժառանգության նախարարությունը։
Նախարարությունը նշել է, որ պատմամշակութային արժեքներին հասցված վնասների ծավալը շարունակաբար աճում է և միջազգային հանրությանը կոչ է արել ուշադրություն դարձնել խնդրին։
Ավելի վաղ՝ մարտի 12-ին, Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Իրանի տարածքում գտնվող մի շարք օբյեկտների, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Նրա խոսքով՝ թիրախում հայտնվել են նաև դեռևս 14-րդ դարում կառուցված շինություններ։
Մարտի 15-ին նախարարությունը տեղեկացրել էր, որ հարվածների հետևանքով վնասվել է 56 թանգարան և պատմական հուշարձան: Դրանց թվում է նաև Թեհրանի Գոլեստան պալատը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է։
Նմանատիպ հոդվածներ
Հանրության մի հատվածի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի և արցախցու միջև տեղի ունեցած վեճին
Այսօր Մետրոյում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արցախցի կնոջ միջև տեղի ունեցավ վիճաբանություն, երբ վարչապետը ցանկացել էր կնոր...
Ինչո՞ւ «Ռադիո Ավրորա»-ն և Kiss FM Armenia-ն չեն հրավիրվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 25-ամյակին
Այս տարի Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նշել է իր գործունեության 25-ամյակը։ Auroranews-ի և Aurora Me...
ՀՀ-ում հուղարկավորել են Երևանում սպանված չեչեն Այշատ Բայմուրադովային
ՀՀ-ում հուղարկավորել են Երևանում սպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիահերձարանում էր։ Այս մա...
Երկրաշարժ` Հայաստանում
Սույն թվականի Մարտի 24-ին` տեղական ժամանակով ժամը 14:10-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանութ...