Հայի արյուն թափելու ձեր մուրազը մնալու է ձեր փորում. Տարոն Չախոյան
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ կուսակցականների հետ Սուրբ Աննա եկեղեցում մասնակցել է պատարագի: Պատարագի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել, ներկաներից մեկը փորձել է հարվածել վարչապետին, սակայն թիկնապահները կանխել են միջադեպը:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է տեղի ունեցածին.
«Վարչապետի վրա սանձարձակին ուղարկողները սխալվել են իրենց հաշվարկներում՝ նրան զուգարանում չեն ծեծելու ու չեն սպանելու, ինչպես իրենք արեցին Պապլավոկում։ 8 տարի է ամեն սադրաքի դիմեցին, որ Հայաստանում հայի արյուն թափվի։ Չի լինելու, հայի արյուն թափելու ձեր մուրազը մնալու է ձեր փորում։ Հայաստանում ցանկացած օրինազանցություն պատժվելու է բացառապես օրենքով:
ՀԳ․ Ժամանակին էլ նույն կերպ Նաիրի Հունանյանի ուղեղն էին լվացել ու գործուղել Ազգային Ժողով, վերջում էլ անունը դրեցին մի խումբ ռոմանտիկներ, ուչաստկովիյ գործ»,- գրել է Չախոյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հանրության մի հատվածի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի և արցախցու միջև տեղի ունեցած վեճին
Այսօր Մետրոյում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արցախցի կնոջ միջև տեղի ունեցավ վիճաբանություն, երբ վարչապետը ցանկացել էր կնոր...
Ինչո՞ւ «Ռադիո Ավրորա»-ն և Kiss FM Armenia-ն չեն հրավիրվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 25-ամյակին
Այս տարի Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նշել է իր գործունեության 25-ամյակը։ Auroranews-ի և Aurora Me...
ՀՀ-ում հուղարկավորել են Երևանում սպանված չեչեն Այշատ Բայմուրադովային
ՀՀ-ում հուղարկավորել են Երևանում սպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիահերձարանում էր։ Այս մա...
Երկրաշարժ` Հայաստանում
Սույն թվականի Մարտի 24-ին` տեղական ժամանակով ժամը 14:10-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանութ...