Ընդդիմադիրները ընտրապայքարի մեջ են մտել կոնսենսուս մինուս մեկ տրամաբանությամբ․ Հասմիկ Հակոբյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է խորհրդարանում ընդդիմադիրների հետ համագործակցության խնդիրներին։
Նրա խոսքով՝ խորհրդարանում կան օրենքներ և որոշումներ, որոնք ընդունվում են միայն սահմանադրական մեծամասնությամբ, սակայն վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ ընդդիմությունը հաճախ բոյկոտում է նույնիսկ հասարակության շահերից բխող նախագծերը։
«Անգամ Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցության հետ կապված տաբեր նախագծեր են եղել, էլի ընդդիմությունը կողմ չի քվեարկել։ Մենք նույնիսկ միջազգային հարթակներում խնդիր ունենք այդ մարդկանց հետ աշխատելիս։
Էս նույն ընդդիմադիրները, ինչպես տեսնում եք, էլի որպես ընդդիմություն հնարավորություն ունեն խորհրդարան անցնելու և նրանց հետ էլ չի ստացվելու համագործակցությունը, որովհետև բոլորը մտել են ընտրապայքարի մեջ կոնսենսուս մինուս մեկ տրամաբանությամբ»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ ԶՈՒ-ն կոչ է արել Իրանին թողնել իրենց դիրքերը
ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Կուպերը կոչ է արել Իրանի Իսլամական հեղափոխության պա...
Նավթի գներն աճում են՝ ավելացնելով Ռուսաստանի շահույթը
Մերձավոր Արևելքում, հատկապես Իրանի շուրջ իրավիճակի սրման ֆոնին, նավթի համաշխարհային գները շարունակում են աճել՝ նպաստելով...
Ես չեմ ասում արցախցիները փախել են, ես ասում եմ՝ Ղարաբաղի էլիտան է փախել. Նիկոլ Փաշինյան
2023 թվականին ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձություններից հետո վերլուծվել են մարտական գործողությունների արդյունքները: Այս մա...
Իրանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հորմուզի նեղուցը բաց է անվտանգ միջազգային նավագնացության համար, բայց միայն այն երկրների համար, որոնք չեն մասնակցում Իրան...