Ես չեմ ասում արցախցիները փախել են, ես ասում եմ՝ Ղարաբաղի էլիտան է փախել. Նիկոլ Փաշինյան
2023 թվականին ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձություններից հետո վերլուծվել են մարտական գործողությունների արդյունքները: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կռվելու և այլնի մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Հետախուզության տվյալներով՝ առկա զենք-զինամթերքի առյուծի բաժինը մնացել է ձեռք չտված»,- ասաց Փաշինյանը՝ շարունակելով. «Ղարաբաղում իրականացրեցին իշխանափոխություն, շնորհավորում էին իրար: Այն, ինչ արեցին Ղարաբաղում, հաջորդիվ ուզում են անել Հայաստանում։ Իսկ այդ միֆերը՝ Ղարաբաղում կռվել են մինչև վերջ և այլն, իմիջիայլոց, կարիք լինի այդ տվյալները կգաղտնազերծենք: Ես համոզված եմ այս խմորը շատ ջուր կտանի, կսպասենք, որ լավ տանի, որ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի փաստաթղթերի նման ճիշտ պահին հրապարակեմ, սուտ է, չի եղել նման բան, փախել են, ճողոպրել են»,-ասել է Փաշինյանը:
Հաջորդիվ, պատասխանելով հարցերին, Փաշինյանը հավելեց. «Ես չեմ ասել և չեմ ասում, որ արցախցիները փախել են, ես ասում եմ, որ Ղարաբաղի էլիտան է փախել: Ես Ղարաբաղի ժողովրդին որևէ բանում ոչ մեղադրել եմ, ոչ մեղադրում եմ, ոչ էլ կմեղադրեմ»:
Նմանատիպ հոդվածներ
Առուշ Առուշանյանը` Իրինա Յոլյանի պաշտոնից ազատման մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ մարտի 15-ին Գորիս կատարած այցից հետո Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոյանը հայտարարեց...
Պատերազմը կարող է տևել ևս 3 տարի. կարծում է Զելենսկին
Ուկրաինայում ընթացող պատերազմը կարող է շարունակվել ևս երեք տարի, և այդ սցենարին նախապատրաստվելու նպատակով իշխանություննե...
Թրամփի հայտարարությունները բլեֆ են, պատերազմի «ճահճից» դուրս գալու փորձ. Իրանի դեսպան
Իրանի հետ բանակցությունների վերաբերյալ Դոնալդ Թրամփի հայտարարությունները բլեֆ են և ավելի շատ նման են պատերազմի «ճահճից»...
ԱՄՆ-ն հնարավոր է ցամաքային գործողություն սկսի Իրանում. WSJ
ԱՄՆ-ն նախապատրաստում է հնարավոր ցամաքային գործողություն Իրանի տարածքում, որը կարող է սկսվել մոտ ժամանակում։ Այս մասին հա...