Լավրովը խոսել է Իրանի հետ համագործակցության մասին
Ռուսաստանը Իրանին ԱՄՆ-ի և Իսրայելի հետ նրա հակամարտության շրջանակում հետախուզական տեղեկություններ չի տրամադրում։ Այդ մասին France Télévisions հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է, որ Մոսկվան Թեհրանին փոխանցել է որոշակի ռազմական նշանակության արտադրանք, սակայն մերժում է այն պնդումները, թե աջակցում է հետախուզական տվյալներով։ Լավրովի խոսքով՝ Պարսից ծոցի երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների կոորդինատները տարածաշրջանում հայտնի են և փակ տեղեկատվություն չեն համարվում։
Նախարարը նաև ասել է, որ իրեն չի զարմացնում, որ Իրանը հարվածներ է հասցնում այդ օբյեկտներին։ Միևնույն ժամանակ, արևմտյան մամուլում, մասնավորապես Wall Street Journal-ում, ավելի վաղ հրապարակվել էին տեղեկություններ, որոնց համաձայն Ռուսաստանը կարող էր ընդլայնել Իրանի հետ ռազմական համագործակցությունը, այդ թվում՝ արբանյակային պատկերների և անօդաչու սարքերի տեխնոլոգիաների տրամադրման մասով։
Նմանատիպ հոդվածներ
Ես չեմ ասում արցախցիները փախել են, ես ասում եմ՝ Ղարաբաղի էլիտան է փախել. Նիկոլ Փաշինյան
2023 թվականին ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձություններից հետո վերլուծվել են մարտական գործողությունների արդյունքները: Այս մա...
Առուշ Առուշանյանը` Իրինա Յոլյանի պաշտոնից ազատման մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ մարտի 15-ին Գորիս կատարած այցից հետո Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոյանը հայտ...
Պատերազմը կարող է տևել ևս 3 տարի. կարծում է Զելենսկին
Ուկրաինայում ընթացող պատերազմը կարող է շարունակվել ևս երեք տարի, և այդ սցենարին նախապատրաստվելու նպատակով իշխանություննե...
Մենք մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից. Գագիկ Ծառուկյան
«Երեկ ամբողջ օրը շրջում էի մեր գյուղերով։ Եղել եմ Արմավիրի մարզի Նալբանդյան, Նոր Արմավիր, Ամասիա, Նոր Կեսարիա, Շենավան գ...