ԱՄՆ-ն հնարավոր է ցամաքային գործողություն սկսի Իրանում. WSJ
ԱՄՆ-ն նախապատրաստում է հնարավոր ցամաքային գործողություն Իրանի տարածքում, որը կարող է սկսվել մոտ ժամանակում։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ի լրագրող Ալեքս Ուորդը՝ հղում անելով ԱՄՆ Կոնգրեսի երեք հանրապետական ներկայացուցիչների։
Լրագրողի փոխանցմամբ՝ նշված աղբյուրների թվում են նաև Ներկայացուցիչների պալատի և Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովների ղեկավարները։ Նրանք ընդգծել են, որ գործողության պլանավորումը արդեն իրականացված է։
Ուորդը այս տեղեկությունը հրապարակել է X սոցիալական հարթակում՝ նշելով, որ աղբյուրները հստակորեն խոսում են մոտ ապագայում նման գործողության հնարավոր մեկնարկի մասին։ Սակայն հրապարակման մեջ լրացուցիչ մանրամասներ կամ գործողության շրջանակների վերաբերյալ տվյալներ չեն ներկայացվել։
Պաշտոնական հաստատում այս տեղեկությանը ԱՄՆ իշխանությունների կողմից առայժմ չի հրապարակվել։
Նմանատիպ հոդվածներ
Առուշ Առուշանյանը` Իրինա Յոլյանի պաշտոնից ազատման մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ մարտի 15-ին Գորիս կատարած այցից հետո Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոյանը հայտարարեց...
Պատերազմը կարող է տևել ևս 3 տարի. կարծում է Զելենսկին
Ուկրաինայում ընթացող պատերազմը կարող է շարունակվել ևս երեք տարի, և այդ սցենարին նախապատրաստվելու նպատակով իշխանություննե...
Պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով․ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին
Որոշ ուժեր պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վ...
Թրամփի հայտարարությունները բլեֆ են, պատերազմի «ճահճից» դուրս գալու փորձ. Իրանի դեսպան
Իրանի հետ բանակցությունների վերաբերյալ Դոնալդ Թրամփի հայտարարությունները բլեֆ են և ավելի շատ նման են պատերազմի «ճահճից»...