Ադրբեջանի ակնկալիքը՝ Իրանից․ Բայրամովը մանրամասնում է
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Տեղեկությունը տարածել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և անդրադարձել ռազմական լարվածության նվազեցման հնարավոր ուղիներին։ Նախարարները նաև կարծիքներ են փոխանակել Կասպյան տարածաշրջանում անվտանգության ապահովման կարևորության վերաբերյալ։
Բայրամովը զրույցի ընթացքում կրկին ընդգծել է ադրբեջանական կողմի ակնկալիքները՝ կապված Իրանի տարածքից Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետաքննության ավարտի հետ։
Բացի այդ, կողմերը քննարկել են նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, որոնք ներկայացնում են փոխադարձ հետաքրքրություն։
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով․ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին
Որոշ ուժեր պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վ...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Գալյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
Իրավական մասն ամբողջությամբ պատրաստ է, իսկ այս պահին մշակվում է քաղաքական համատեքստը, և աշխատանքները շարունակվելու են խո...
«Ուժեղ Հայաստան» կուսակցության արձագանքը՝ վարչապետի հայտարարություններին
«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքում գրել է․ «Նիկոլ Փաշինյանի հուսահատ հայտար...