Գալյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
Իրավական մասն ամբողջությամբ պատրաստ է, իսկ այս պահին մշակվում է քաղաքական համատեքստը, և աշխատանքները շարունակվելու են խորհրդի հետ, որպեսզի չմնան չքննարկված հարցեր։ Ինչպես նշել է Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով նոր Սահմանադրությանը, գործընթացը ստատիկ չէ, և չի լինելու այնպես, որ տեքստը հրապարակվի և դրանով ավարտվի։
«Մենք տեքստ կամ դրույթներ հրապարակելու ենք, որպեսզի հանրության զգացողությունները շոշափենք ու անդրադարձ ունենանք, այսինքն՝ կարծիքներ հավաքենք, փոփոխենք, և դրանք նույնպես քննարկվելու են խորհրդի հետ: Սա դինամիկ գործընթաց է, հրապարակումը չի նշանակելու, որ աշխատանքներն այդ կետում ավարտվում են, նշանակում է հակառակը՝ աշխատանքները նոր տեմպով շարունակվելու են»,-ասել է նա։
Անդրադառնալով դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ ըստ որի իրենք կողմ են, որ Սահմանադրության մեջ անդրադարձ չլինի Անկախության հռչակագրին, չի՞ ազդում խորհրդի կարծիքի վրա, նախարարը պատասխանել է.
«Թող չազդվեն: Արվում են քաղաքական հայտարարություններ, վարչապետը քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ է, իրավունք ունի հայտարարել այն, ինչ ճիշտ է գտնում, խորհրդի անդամները խորհրդի անդամներն են, իրավունք ունեն հայտնել իրենց կարծիքը, այդ թվում՝ հրապարակայնորեն»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով․ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին
Որոշ ուժեր պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վ...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
«Ուժեղ Հայաստան» կուսակցության արձագանքը՝ վարչապետի հայտարարություններին
«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքում գրել է․ «Նիկոլ Փաշինյանի հուսահատ հայտար...
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչով դիմել է Իրանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը համարվում է ահաբեկչության թիվ մեկ հովանավոր պետություն։ Այս մասին նա գր...