Թրամփի հայտարարությունից հետո նավթի գները կտրուկ նվազում են
Համաշխարհային շուկաներում նավթի գները զգալի անկում են գրանցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի էներգետիկ ենթակառուցվածքի դեմ ամերիկյան հարվածների հետաձգման մասին։ Առևտրային տվյալների համաձայն՝ գինը նվազել է մոտ 9-10 %-ի սահմաններում։
Brent նավթի հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 8,69 %-ով և հասել 97,16 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Գործարքների ընթացքում այդ ցուցանիշը 100 դոլարից ցածր է իջել առաջին անգամ մարտի 19-ից հետո։
Միևնույն ժամանակ ամերիկյան WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները նույնպես էական անկում են արձանագրել։ Այդ տեսակի նավթի գինը նվազել է 9,93 %-ով՝ կազմելով 88,48 դոլար մեկ բարելի համար։
Շուկայի արձագանքը կապվում է Մերձավոր Արևելքի շուրջ լարվածության հնարավոր մեղմացման սպասումների հետ։ Ներդրողները նման հայտարարությունները դիտարկում են որպես գործոն, որը կարող է նվազեցնել մատակարարումների խափանման ռիսկերի վերաբերյալ մտահոգությունները և ճնշում գործադրել գների վրա
Նմանատիպ հոդվածներ
Առուշ Առուշանյանը` Իրինա Յոլյանի պաշտոնից ազատման մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ մարտի 15-ին Գորիս կատարած այցից հետո Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոյանը հայտարարեց...
Պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով․ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին
Որոշ ուժեր պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վ...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Գալյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
Իրավական մասն ամբողջությամբ պատրաստ է, իսկ այս պահին մշակվում է քաղաքական համատեքստը, և աշխատանքները շարունակվելու են խո...