Կուբայի պատասխանը` Թրամփի սպառնալիքներին
Կուբան չի քննարկում նախագահ Միգել Դիաս-Կանելի հեռացման, «բարեկամական իշխանության զավթման» կամ քաղաքական համակարգի փոփոխության հարցը՝ Միացյալ Նահանգներին «հանգստացնելու» համար, Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ում Կուբայի մշտական ներկայացուցիչ Էռնեստո Սոբերոն Գուսմանը։
Նա հավելել է, որ Կուբան նման քայլեր ձեռնարկելու մտադրություն չունի նույնիսկ Միացյալ Նահանգների կողմից պարտադրված փաստացի նավթային շրջափակման պայմաններում։ Դիվանագետը ընդգծել է, որ երկրների միջև երկխոսությունը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա։
Հակառակ դեպքում, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրականացնի իր սպառնալիքները, Հավանան «կատաղի դիմադրություն կցուցաբերի»։
«Ես կորցրել եմ հաշիվը, թե քանի ԱՄՆ նախագահ է փորձել փոխել կառավարությունը Կուբայում։ Եվ մենք դեռ այստեղ ենք», - ասել է Գուսմանը։
Նմանատիպ հոդվածներ
Առուշ Առուշանյանը` Իրինա Յոլյանի պաշտոնից ազատման մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ մարտի 15-ին Գորիս կատարած այցից հետո Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոյանը հայտարարեց...
Պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով․ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին
Որոշ ուժեր պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վ...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Բնակարանը պայթեցնելու սպառնալիքով փորձել են ստիպել անդամակցել «Մեր ձևով»-ին. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվում է ամուսինների կողմից բռնություն գործադրելու սպառնալիք...