Բռնության ենթարկված երեխայի քույրն առողջական խնդիրներ ունի. ՀՕՖ տնօրեն
Խորթ մոր կողմից պարբերաբար ծեծի ենթարկված 1 տարեկան 2 ամսական տղայի 3-ամյա քույրը, որը բնակվում էր Արարատի մարզի Դարակերտ գյուղում և գտնվում էր տատիկի խնամակալության ներքո, երկու օր առաջ տեղափոխվել է ՀՕՖ երեխաների պաշտպանության կենտրոն։ Այս մասին News-ի հետ զրույցում հայտնել է կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը։
«Շատ տեղեկություն չեմ կարող հայտնել, երեխային նոր ենք ընդունել, բժշկական հետազոտություններ է անցնում, լուրջ առողջական խնդիրներ ունի։ Բռնության հետքեր չկան, մտավոր խնդիրներ նույնպես, բայց ֆիզիկական առողջության խնդիրներ ունի։ Դա կարող է լինել անխնամության հետևանք, կարող է այլ պատճառներ ունենալ, առայժմ չենք կարող ասել»,- նշել է Անտոնյանը։
Հարցին՝ նախնական տեղեկություններով, որքան ժամանակ երեխան կմնա ՀՕՖ-ում, Միրա Անտոնյանը պատասխանել է․ «Դեռ հետազոտությունների փուլում ենք։ Պետք է հասկանանք՝ ինչ վիճակ է, ինչպես է այս պրոցեսները տանում։ Ենթադրում եմ՝ երկարատև գործընթաց է լինելու»։
Միրա Անտոնյանի խոսքով՝ վերջին երկու օրերին երեխայի ծնողները չեն այցելել ՀՕՖ և չեն տեսակցել երեխային։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի տարածքում առկա է բջջային ցանցի հասանելիության խնդիր. «Վիվա Արմենիա» ՓԲԸ
Հարգելի բաժանորդներ, Երևանի տարածքում առկա է բջջային ցանցի հասանելիության խնդիր՝ օպտիկամանրաթելային մալուխի երկկողմանի վ...
ՀՀ-ն մինչև 250 հազար դրամ փոխհատուցում կտրամադրի չեղարկված թռիչքներից տուժած քաղաքացիներին. Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել նախաձեռնությամբ, ըստ որի այն քաղաքացիներին, որոնց ՀՀ վերադարձի կամ տարանցիկ չվերթները չեղարկվել է...
Ռուբլին և դոլարը էժանացել են. փոխարժեքները մարտի 18-ի դրությամբ
Rate.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները մարտի 18-ի դրությամբ՝ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 374,79 դրամ է, վա...
Աշխարհը կանգնած է սովի առաջ Իրանի պատերազմի պատճառով
Մինչև 45 միլիոն մարդ կարող է սննդի պակասի առաջ կանգնել, եթե պատերազմը շարունակվի մինչև ամառ։Սննդի համաշխարհային ծրագիրը...