Բացահայտել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում. ՆԳՆ ոստիկանություն
Լոռու քրեական ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու դեպք: Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:
«Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները մոտ մեկ ամիս առաջ ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի բնակիչ երկու եղբայր ստեղծել են հանցավոր կազմակերպություն, ներգրավել հիմնականում համաքաղաքացիների, բաշխել յուրաքանչյուրի դերը և արդեն երկար ժամանակ Լոռու մարզում ու հանրապետության այլ վայրերում ծրագրել և կատարել են ավազակություններ, բնակարանային գողություններ, այլ հանցագործություններ։
Մարտի 3-ին, հերթական հանցանքը կատարելուց հետո վերադառնալիս, Լոռու քրեական ոստիկանները կանգնեցրել էին «Ռենո» և «Շևրոլե» մակնիշի մեքենաներ, որոցում գտնվող կազմակերպիչ եղբայրներն ու ևս հինգ հոգի բնակարանային գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել ու տեղափոխվել էին Լոռու մարզային վարչություն։ Մեքենաներում և նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր Արջհովիտ գյուղի մի տնից հափշտակած գողոնը։
Նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացվել են փաստական տվյալներ, որ արտերկրում բնակվող, քրեական ենթամշակույթ կրող մեկը, օգտագործելով վանաձորցի եղբայրների ունեցած ազդեցությունը, նրանց միջոցով դիմել է Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի մի բնակչի, որ վերադարձնի իրեն պարտք 300 հազար ռուսական ռուբլին կամ ավտոմեքենան։
Եղբայրներն էլ գործել են քրեական ենթամշակույթում ձևավորված վարքագծի համաձայն․ պարտք գումարի 50 տոկոսը իրենց վերցնելու դիմաց կազմակերպել են հավաք և խնդրի շուրջ ծավալել պարզաբանումներ։
Այս դեպքի առթիվ ևս Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու հատկանիշներով։
Վանաձորցի եղբայրները կալանավորված են։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն մինչև 250 հազար դրամ փոխհատուցում կտրամադրի չեղարկված թռիչքներից տուժած քաղաքացիներին. Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել նախաձեռնությամբ, ըստ որի այն քաղաքացիներին, որոնց ՀՀ վերադարձի կամ տարանցիկ չվերթները չեղարկվել է...
Ռուբլին և դոլարը էժանացել են. փոխարժեքները մարտի 18-ի դրությամբ
Rate.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները մարտի 18-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 374,79 դրամ է, վ...
Աշխարհը կանգնած է սովի առաջ Իրանի պատերազմի պատճառով
Մինչև 45 միլիոն մարդ կարող է սննդի պակասի առաջ կանգնել, եթե պատերազմը շարունակվի մինչև ամառ։ Սննդի համաշխարհային ծրագիրը...
Դատարանը վերացրել է Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տնային կալանքը
Դատարանը մարտի 17-ին կայացած նիստում որոշել է վերացնել Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նկատմամբ կ...