Վրաստանում սուգ է հայտարարվել. մահացել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը
93 տարեկան հասակում մահացել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը:
Կաթողիկոս-պատրիարքը (աշխարհիկ անունը՝ Իրակլի Շիոլաշվիլի) ծնվել է 1933 թվականին։ Ստանալով հոգևոր կրթություն, այդ թվում՝ Մոսկվայի հոգևոր ակադեմիայում, նա իր կյանքը նվիրել է եկեղեցուն ծառայելուն։
1950–60-ական թվականներին անցել է ուղի՝ հոգևորականից մինչև եպիսկոպոս, ապա՝ մետրոպոլիտ։
Իլիա Երկրորդը ընտրվել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք 1977 թվականին։ Ծառայության տարիներին նա դարձել է վրաց ժողովրդի միասնության և հոգևոր վերածննդի խորհրդանիշ։
Մինչ նոր առաջնորդի ընտրությունը, Վրաց ուղղափառ եկեղեցին կղեկավարի պատրիարքական գահի տեղապահ, Վլադիկա Շիո Մուջիրին։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն մինչև 250 հազար դրամ փոխհատուցում կտրամադրի չեղարկված թռիչքներից տուժած քաղաքացիներին. Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել նախաձեռնությամբ, ըստ որի այն քաղաքացիներին, որոնց ՀՀ վերադարձի կամ տարանցիկ չվերթները չեղարկվել է...
Աշխարհը կանգնած է սովի առաջ Իրանի պատերազմի պատճառով
Մինչև 45 միլիոն մարդ կարող է սննդի պակասի առաջ կանգնել, եթե պատերազմը շարունակվի մինչև ամառ։ Սննդի համաշխարհային ծրագիրը...
Դատարանը վերացրել է Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տնային կալանքը
Դատարանը մարտի 17-ին կայացած նիստում որոշել է վերացնել Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նկատմամբ կ...
Հայաստան ցիկլոն է ներթափանցել. սպասվում է բուք և տեղումներ
Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 15-իցերեկը, 16-ին շրջանների մեծ մասում սպասվում ե...