Վերականգնելու ենք այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է երկրի տնտեսությանն ու անվտանգությանը. Նարեկ Կարապետյան
Սամվել Կարապետյանի միջազգային կապերը աշխարհի տարբեր ծայրերից նոր ներդրումներ կբերեն Հայաստան: Այս մասին Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագրի շնորհանդեսի ընթացքում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
«Հունիսից՝ Հայաստանում տեղի ունեցող ընտրություններից հետո, Սամվել Կարապետյանը ստանձնելու է երկրի կառավարման պատասխանատվությունը՝ ըստ բոլոր անկախ հարցումների, ըստ մարդկանցից ստացած հազարավոր ազդակների: Մենք մեծ աշխատանք ունենք կատարելու, վերականգնելու այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է երկրի տնտեսությանն ու անվտանգությանը:
Տնտեսական ծրագրում տեղ գտած յուրաքանչյուր հանձնառություն երաշխավորվում է Սամվել Կարապետյանի կողմից, դրանք նախընտրական խոստումներ չեն, այլ հստակ տնտեսական քայլեր են, որոնք կկիրառվեն հենց Սամվել Կարապետյանի վարչապետ դառալու առաջին օրվանից: Սա կօգնի բարձրացնել մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու կենսամակարդակը, ինչ էլ կօգնի կասեցնել մարզերի բնակչության նվազումը, վերակենդանացնել աղքատության մեջ գտնվող մեր համայնքները և նոր խթան հաղորդել մեր մայրաքաղաքին:
Մենք սկսել ենք տնտեսական ծրագիրը, որովհետև հենց հզոր տնտեսությունն է այն ամուր հիմքը, որի վրա կարելի է կառուցել ուժեղ և երկարատև խաղաղություն: Այսօր աշխարհում այն երկրները, որոնք չունեն հզոր տնտեսություն, չեն կարող լիարժեք երաշխավորել իրենց անվտանգությունը, հատկապես այնպիսի անհանգիստ ու բարդ տարածաշրջանում, ինչպիսին այսօր Հայաստանն է: Այսօր և Արևելքը, և Արևմուտքը շահագրգրված են Չինաստանից Եվրոպա տանող անվտանգ ճանապարհով, սա մի հնարավորություն է, որից կարող է օգտվել միայն Սամվել Կարապետյանի նման ուժեղ առաջնորդը»,- նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Բնակարանը պայթեցնելու սպառնալիքով փորձել են ստիպել անդամակցել «Մեր ձևով»-ին. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվում է ամուսինների կողմից բռնություն գործադրելու սպառնալիք...
Իրանից մանրամասներ են հայտնել նոր հոգևոր առաջնորդի առողջական վիճակից
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հույս է հայտնել, որ երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամե...
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն։ Մարտի 10-ին՝ Փարիզում, վարչապետը կմասնակ...
Մենք դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար. Քոչարյան
Մենք փողոցային պայքարներ նախաձեռնելով մաշեցրել ենք այս իշխանությանը։ Մոտ 1,5 տարի առաջ սոցհարցումներով 60 տոկոսը չկողմնո...