Հասարակություն

ՊԵԿ նախագահը՝ «Տաշիր գրուպում» ստուգումների մասին

Mariam Z. 1 րոպե 188 դիտում
ՊԵԿ նախագահը՝ «Տաշիր գրուպում» ստուգումների մասին

Հարկերից խուսափելու դեպքում գոյություն ունի գործիքակազմ, մենք գործում ենք ռիսկերի հիման վրա և չկան այդպիսի անհատական դեպքեր, որոնք մեր ուշադրության կենտրոնում հայտնվելուց հետո կարող են խուսափել մեզնից։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։


«Այս պահին այդպիսի երևույթ չկա, որ խոշոր խուսափումներ լինեն։ Եթե այդպեն  լիներ, մենք և 25 թվականին, և այս տարի այսպիսի բարձր աճերով մուտքեր չէինք ունենա»,–ասել է նա։


Հարցին՝ արդյոք վերջին շրջանում ՊԵԿ–ը ստուգումներ իրականացրել է խոշոր սեփականատերերի օբյեկտներում, օրինակ 88 սուպերմարկետների ցանցում, ՊԵԿ նախագահը պատասխանել է. «Որևէ մեկը, եթե ռիսկ ունի, չի վրիպում մեր աչքից: Այսինքն, եթե ռիսկ կա, չկա անհատական տարբերակվող մոտեցում։ Մեր մոտեցումը այնպիսին է, որ եթե ռիսկը տեսանք մեր համակարգերով, վերլուծեցինք կամ օպերատիվ տեղեկատվություն ունեցանք, գործում ենք։


Ինչ վերաբերում է «88»-ին, այն խոշոր ցանցերից մեկն է, և ընդհանրապես խոշոր ցանցերի հանդեպ մենք շատ ուշադիր ենք, որևէ կաշկանդվածություն չունենք։ Ավելին ասեմ, վերջերս մի խոշոր ստուգում ենք իրականացել և մի քանի 100 միլիոն դրամի հարկային պարտավորություն է պոտենցիալ գեներացվել և դրա արդյունքում համապատասխան բանակցություններ են իրականացվում կազմակերպության հետ, որ պարտավորությունները պատշաճ կատարվեն»։


Դիտարկմանը, որ Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունից հետո ՊԵԿ-ը նրա բոլոր բիզնեսները սկսեց ստուգել և ինչ-որ բաներ փորձեց գտնել, այս պահին «Տաշիր» ընկերությունում ստուգումներ կա՞ն, Էդուարդ Հակոբյանն ասել է. «Այդպիսի բան չի եղել։ Դուք պարբերաբար ինձ տանում եք այն դաշտ, որ հարցը քաղաքականացնեք։ «Տաշիրում» ստուգումներ եղել են։ Այո, տարբեր կազմակերպություններում տարբեր խոշոր բացահայտումներ եղել են, և նախկինում են եղել, և անցած տարվա ընթացքում են եղել և կարող են լինել, եթե համապատասխան ռիսկերը տեսնենք։ Ես դրա համար եմ ասում, մեզ մոտ որևէ կազմակերպության նկատմամբ վերահսկողություն անելու կաշկանդվածություն գոյություն չունի, այդ թվում նաև «Տաշիր» հոլդինգի հետ կապված, կամ այդ կազմակերպությունների, որոնք որ նրա կազմում են»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250