Պետք է օգնենք Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին տնավորվեն Հայաստանում. Փաշինյան
Հայաստանի կառավարությունը պետք է աջակցի Ղարաբաղից տեղահանված հայերին՝ Հայաստանի Հանրապետությունում տնավորվելու համար: Վարչապետն այս մասին ասել է «Ներառական զարգացում. ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով համաժողովի ժամանակ։
«Շատ կարևոր եմ համարում, որ մենք օգնենք Ղարաբաղից տեղահանված մեր քույրերին և եղբայրներին, որ իրենք հոգեբանական փնտրտուքի վիճակից դուրս գան, որովհետև կարծում եմ, որ մենք պետք է կենտրոնանանք նրա վրա, որ օգնենք, ամեն ինչով աջակցենք, որ նրանք ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, տնավորվեն Հայաստանում և հարատև իրենց ճակատագիրը կապեն Հայաստանի հետ։ Սա քաղաքական և հոգեբանական առումով շատ կարևոր է»,- հայտնել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ 2023 թվականից ի վեր անձամբ ևս մշտական կապի մեջ է եղել Ղարաբաղից տեղահանված անձանց հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և տվել պատասխաններ:
«2023-ից ի վեր Հայաստանի պետական բյուջեից տարբեր ծրագրերով շուրջ 145 մլրդ դրամ է հատկացվել Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների կարիքները հոգալու համար»,- նշել է Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն մինչև 250 հազար դրամ փոխհատուցում կտրամադրի չեղարկված թռիչքներից տուժած քաղաքացիներին. Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել նախաձեռնությամբ, ըստ որի այն քաղաքացիներին, որոնց ՀՀ վերադարձի կամ տարանցիկ չվերթները չեղարկվել է...
Ռուբլին և դոլարը էժանացել են. փոխարժեքները մարտի 18-ի դրությամբ
Rate.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները մարտի 18-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 374,79 դրամ է, վ...
Աշխարհը կանգնած է սովի առաջ Իրանի պատերազմի պատճառով
Մինչև 45 միլիոն մարդ կարող է սննդի պակասի առաջ կանգնել, եթե պատերազմը շարունակվի մինչև ամառ։ Սննդի համաշխարհային ծրագիրը...
Դատարանը վերացրել է Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տնային կալանքը
Դատարանը մարտի 17-ին կայացած նիստում որոշել է վերացնել Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նկատմամբ կ...