Իրանի ԱԳՆ-ն նոր հայտարարություն է տարածել՝ գերագույն առաջնորդ Խամենեի վերաբերյալ
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ստացել է միայն թեթև վնասվածքներ և այժմ նա լիարժեք առողջ է։ Այս մասին Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Նրա խոսքով՝ առկա տեղեկությունների համաձայն՝ Խամենեիի վնասվածքները լուրջ չեն եղել, և նա շարունակում է վերահսկել իրավիճակը երկրում։ Նախարարը նաև ընդգծել է, որ իշխանական համակարգը գործում է առանց խափանումների։
Միևնույն ժամանակ, Պենտագոնը հայտնել էր, թե Խամենեին կարող էր ծանր վնասվածքներ ստանալ, նույնիսկ կարող է մահացած լինել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասկածել էր, որ Խամենեին կարող է ողջ լինել։
Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային ավելի վաղ հաստատել էր, որ գերագույն առաջնորդը վնասվածքներ է ստացել, սակայն նրա վիճակը գնահատվում է բավարար։ Չնայած հանրային բացակայությանը՝ մարտի 12-ին Խամենեին հանդես էր եկել պաշտոնական հայտարարությամբ՝ չբացառելով ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ հակամարտությունում նոր ուղղությունների բացման հնարավորությունը։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...
Իրանի անվտանգության ծառայության ղեկավար Ալի Լարիջանին սպանվել է․ Իսրայելի ԶՈՒ
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելի հարվածի հետևանքով սպանվել է Իրանի անվտանգութ...
Եթե անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում
Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնա...