Իրանցի ևս մեկ պաշտոնյա է սպանվել
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ գիշերը իսրայելական կողմի հարձակման հետևանքով սպանվել է Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբը։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Իրանական կողմը դեռևս որևէ մեկնաբանություն չի արել այս լուրի առնչությամբ։
Կացը նշել է, որ ինքը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն լիազորել են զինվորականներին սպանել թիրախավորված իրանցի ցանկացած այլ բարձրաստիճան պաշտոնյայի՝ առանց լրացուցիչ հաստատման անհրաժեշտության։
Հիշեցնենք` Մարտի 17-ին ամերիկա-իսրայելական ուժերի հարձակման հետևանքով Իրանում սպանվել էր Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ Նա Իրանի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որը զոհվել է ԱՄՆ-իսրայելական հարձակումների հետևանքով՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ փետրվարի 28-ի սպանությունից ի վեր։
Նմանատիպ հոդվածներ
Սա լուրջ առաջարկ էր, մեծ զիջում. Արաղչի
Հարստացված ուրանից հրաժարվելը ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցած գործարքի տարրերից մեկն էր. CBS News-ին տված հարցազրույցում հայտար...
Իրանն ԱՄՆ–ին է ներկայացրել բանակցությունները վերսկսելու երեք պահանջ. ԶԼՄ
Լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանը Միացյալ Նահանգներին ներկայացրել է բանակցությունները վերսկսելու ե...
ԱՄՆ–ն կոչով դիմել է Իսրայելին
ԱՄՆ-ն կոչ է արել Իսրայելին դադարեցնել Իրանի էներգետիկ և նավթային ենթակառուցվածքների վրա հարձակումները: Այս մասին հայտնու...
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարություն է տարածել
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ «Իրական խոստում 4» գործողության վերջին փուլում արձա...