Արաղչին զգուշացնող հայտարարությամբ է հանդես եկել
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին զգուշացրել է, որ Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները կարող են գլոբալ հետևանքներ ունենալ։
«Ավելի ու ավելի շատ մարդիկ, այդ թվում՝ եվրոպացի և ամերիկացի պաշտոնյաներ, հայտարարում են, որ Իրանի դեմ պատերազմը անարդար է։ Միջազգային հանրության ավելի ու ավելի շատ անդամներ պետք է հետևեն նրանց օրինակին։ Համաշխարհային հետևանքները նոր են սկսվել և կհարվածեն բոլորին՝ անկախ հարստությունից, կրոնից կամ ռասայից։ Մեր թշնամին միասնական է», - գրել է Աբբաս Արաղչին սոցիալական ցանցերում։
Իրանի ԱԳ նախարարը նաև հրապարակել է Ջո Քենթի հայտարարությունը՝ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրենի պաշտոնից հրաժարականի մասին, որտեղ Քենթը նշել է, որ Իրանը «անմիջական սպառնալիք չի ներկայացնում Միացյալ Նահանգների համար»։
Նմանատիպ հոդվածներ
Սա լուրջ առաջարկ էր, մեծ զիջում. Արաղչի
Հարստացված ուրանից հրաժարվելը ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցած գործարքի տարրերից մեկն էր. CBS News-ին տված հարցազրույցում հայտար...
Իրանն ԱՄՆ–ին է ներկայացրել բանակցությունները վերսկսելու երեք պահանջ. ԶԼՄ
Լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանը Միացյալ Նահանգներին ներկայացրել է բանակցությունները վերսկսելու ե...
ԱՄՆ–ն կոչով դիմել է Իսրայելին
ԱՄՆ-ն կոչ է արել Իսրայելին դադարեցնել Իրանի էներգետիկ և նավթային ենթակառուցվածքների վրա հարձակումները: Այս մասին հայտնու...
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարություն է տարածել
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ «Իրական խոստում 4» գործողության վերջին փուլում արձա...