Տասնամյակների առեղծվածը բացահայտվում է․ Reuters-ը՝ Բենքսիի հնարավոր ինքնության մասին
Reuters-ը հրապարակել է Բենքսի կեղծանվամբ փողոցային նկարչի ինքնության վերաբերյալ բազմամյա հետաքննության արդյունքները: Հետաքննության համաձայն՝ Բենքսիի իրական անունը կարող է լինել Դեյվիդ Ջոնս, իսկ նախկինում նա հայտնի է եղել որպես Ռոբին Գանինգհեմ։ Նրա ինքնությունը տարիներ շարունակ փորձել են բացահայտել թե՛ լրագրողները, թե՛ երկրպագուները։
Լրագրողները զրուցել են տասնյակ աղբյուրների և փորձագետների հետ, ուսումնասիրել են լուսանկարներ, ինչպես նաև նախկինում չհրապարակված դատական փաստաթղթեր ու ոստիկանության հաշվետվություններ։ Փաստաթղթերը վերաբերում են նրա ԱՄՆ-ում ձերբակալությանը և 2022 թվականին Ուկրաինա կատարած այցին։
Բենքսիի փաստաբան Մարկ Ստիվենսը չի հաստատել այս տեղեկությունները և զգուշացրել է, որ դրանց հրապարակումը կարող է վտանգել արվեստագետին և խաթարել նրա գործունեությունը։
Հետաքրքիր է նաև, որ 2003 թվականի հարցազրույցում, որը հրապարակվել է ավելի ուշ, նկարիչը իրեն ներկայացրել է որպես «Ռոբբի»։
Չնայած նոր բացահայտումներին՝ Բենքսիի իրական ինքնությունը շարունակում է մնալ պաշտոնապես չհաստատված։
Նմանատիպ հոդվածներ
Ստամբուլից «Turkish Airlines»-ի առաջին չվերթը ժամանել է «Զվարթնոց»
«Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանել է «Turkish Airlines» ավիաընկերության մեկնարկային չվերթը Ստամբուլի միջազգային...
Ջերմաստիճանը կբարձրանա․ հայտնի է՝ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 13-14-ին առանձին շրջաններում, 1...
Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ․ այսօր՝ գեոմագնիսական փոթորիկներ են սպասվում
Եղանակային պայմաններին զգայուն մարդկանց մոտ գլխացավեր կարող են պարբերաբար ի հայտ գալ տիեզերական գործընթացների ազդեցությա...
Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
Թուրքիայի Դենիզլի նահանգում տեղական ժամանակով ժամը 09:21-ին 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որը զգացվել է նաև...