Իրանի գերագույն առաջնորդը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները. Reuters
Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Մոջթաբա Խամենեին մերժել է Միացյալ Նահանգների հետ լարվածության նվազեցման կամ հրադադարի վերաբերյալ առաջարկները, որոնք Թեհրան էին փոխանցվել երկու միջնորդ երկրների միջոցով։ Այս մասին հայտնել է բարձրաստիճան իրանցի պաշտոնյան։
Աղբյուրի խոսքով՝ Խամենեի դիրքորոշումը ԱՄՆ-ի և Իսրայելի նկատմամբ «շատ կոշտ և լուրջ» է։ Սա նրա առաջին արտաքին քաղաքականության նիստն էր, սակայն չի հստակեցվել՝ արդյոք նա անձամբ մասնակցել է հանդիպմանը։
Պաշտոնյան նշել է, որ Իրանի առաջնորդը համոզված է՝ «խաղաղության ժամանակը դեռ չի եկել», քանի դեռ ԱՄՆ-ն և Իսրայելը «ծնկի չեն եկել, չեն ընդունել իրենց պարտությունը և փոխհատուցում չեն վճարել»։
Մինչ այդ, ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունները արդեն երրորդ շաբաթն են շարունակվում։ Զոհերի թիվը գերազանցել է 2000-ը, իսկ հակամարտության ավարտը դեռ տեսանելի չէ։
Տարածաշրջանում լարվածությունը խորացնում է նաև Հորմուզի նեղուցի փակ վիճակը։ Նավթային կարևոր այս ուղին հիմնականում չի գործում, իսկ ԱՄՆ-ի դաշնակիցները մերժել են նախագահ Դոնալդ Թրամփի կոչը՝ աջակցել դրա վերաբացմանը։
Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ փորձել են դիվանագիտական բանակցություններ նախաձեռնել՝ պատերազմը դադարեցնելու նպատակով, սակայն Թրամփի վարչակազմը մերժել է այդ առաջարկները։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...
Իրանի անվտանգության ծառայության ղեկավար Ալի Լարիջանին սպանվել է․ Իսրայելի ԶՈՒ
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելի հարվածի հետևանքով սպանվել է Իրանի անվտանգութ...
Եթե անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում
Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնա...