Երևանում Իրանի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ
Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ․
«Ի պատասխան Հայաստանում բնակվող բազմաթիվ հայրենակիցների, ինչպես նաև հայ բարեկամների կողմից ֆինանսական և մարդասիրական (հատկապես դեղորայք) օգնություն տրամադրելու վերաբերյալ բազմաթիվ զանգերի՝ սույնով տեղեկացնում ենք որ, որ Իրանի Իսլամական Հանրապետության «Կարմիր մահիկ» ընկերությունը իր պատրաստակամությունն է հայտնել հրատապության կարգով ստանալու ցանկացած անհրաժեշտ դեղորայք և բժշկական պարագաներ անհատներից, ինչպես նաև մարդասիրական կազմակերպություններից, բժշկական սարքավորումների մատակարարներից, դեղագործական ընկերություններից և փրկարար կազմակերպություններից»,- նշված է դեսպանատան տարածած հայտարարության մեջ։
Կարմիր Մահիկ ընկերության հայտարարության համաձայն ՝ վիրավորների թվի աճի և բժշկական կենտրոնների ծանրաբեռնվածության հանգամանքը հաշվի առնելով՝ հրատապության կարգով անհրաժեշտ են բժշկական օգնություն, կենսական նշանակության դեղամիջոցներ, վիրաբուժական սարքավորումներ, շիճուկ և բժշկական պարագաներ։
«Հետևաբար, բոլոր հայրենակիցներին և անհատներին, հայկական կազմակերպություններին և մատակարարներին հրավիրում ենք հնարավորինս սեղմ ժամկետում առաքման նպատակով նախաձեռնել նշված պարագաների տրամադրումը»,- ասված է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...
Եթե անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում
Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնա...
Իրանի անվտանգության ծառայության ղեկավար Ալի Լարիջանին սպանվել է․ Իսրայելի ԶՈՒ
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելի հարվածի հետևանքով սպանվել է Իրանի անվտանգութ...