Իրանի գերագույն առաջնորդին պատկանող ինքնաթիռը ոչնչացվել է
Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ Իրանի գերագույն առաջնորդին պատկանող ինքնաթիռը ոչնչացվել է Թեհրանի օդանավակայանում։
Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են, որ երեկ երեկոյան ճշգրիտ հարված են հասցրել Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանին՝ ոչնչացնելով Իրանի գերագույն առաջնորդին պատկանող ինքնաթիռը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Նմանատիպ հոդվածներ
Իրանն ԱՄՆ–ին է ներկայացրել բանակցությունները վերսկսելու երեք պահանջ. ԶԼՄ
Լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանը Միացյալ Նահանգներին ներկայացրել է բանակցությունները վերսկսելու ե...
ԱՄՆ–ն կոչով դիմել է Իսրայելին
ԱՄՆ-ն կոչ է արել Իսրայելին դադարեցնել Իրանի էներգետիկ և նավթային ենթակառուցվածքների վրա հարձակումները: Այս մասին հայտնու...
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարություն է տարածել
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ «Իրական խոստում 4» գործողության վերջին փուլում արձա...
Իրանում զգուշացրել են թթվային անձրևների մասին
Իրանական Կարմիր մահիկը զգուշացրել է բնակչությանը, որ նավթապահեստարանների պայթյունները կարող են հանգեցնել թթվային անձրևնե...