Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը կարևոր նշանակություն ունի․ Նինո Բուրջանաձե
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը կարևոր նշանակություն ունի ոչ միայն երկու երկրների, այլև Վրաստանի և ամբողջ տարածաշրջանի համար։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի նախկին քաղաքական գործիչ, 2001-2008 թվականներին երկրի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն։
Նրա խոսքով՝ ներկայումս Բաքվի և Երևանի հարաբերությունները գտնվում են նախորդ շրջանի համեմատ այլ մակարդակի վրա։ Բուրջանաձեն ընդգծել է, որ կարևոր է այդ գործընթացի շարունակականությունը, ինչպես նաև խաղաղ ու կայուն միջավայրի պահպանումը։ Նա նշել է, որ նման զարգացումը կարող է էական օգուտ բերել թե՛ Հայաստանին ու Ադրբեջանին, թե՛ Վրաստանին և ընդհանուր առմամբ Հարավային Կովկասին։
Բուրջանաձեի խոսքով՝ միջազգային միջավայրում անհրաժեշտ է հնարավորինս արագ գտնել այնպիսի լուծումներ, որոնք կնպաստեն հակամարտությունների ավարտին և խաղաղության պահպանմանը։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...