Իրանի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ
Իրանը շարունակելու է հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ այն ռազմաբազաներին, որտեղից, ըստ Թեհրանի, իրականացվում են գործողություններ իր տարածքի դեմ։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Իրանի նախագահի խոսքով՝ նման գործողությունները դիտարկվում են որպես ինքնապաշտպանության իրավունքից բխող քայլեր։ Նա ընդգծել է, որ Թեհրանը նպատակ չունի հարվածներ հասցնելու տարածաշրջանի այլ երկրներին կամ նրանց հետ հակամարտություն սկսելու։
Փեզեշքիանը այս հայտարարությունն արել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Իրանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։
Իրանի ղեկավարի խոսքով՝ Թեհրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ․ հարվածների թիրախ կդառնան միայն այն ռազմական օբյեկտները, որոնցից, ըստ Իրանի, իրականացվում են գործողություններ իր տարածքի դեմ։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...