Իսրայելը մասնակիորեն բացել է օդային տարածքը
Իսրայելը Իրանի հետ ներկայիս էսկալացիայի սկզբից ի վեր առաջին անգամ մասնակիորեն բացել է երկնքի մեկնման ուղղությունը։ Կիրակի օրը Բեն Գուրիոն օդանավակայանից իրականացվել են ուղևորներով առաջին չվերթները, հայտնել է օդային նավահանգստի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Օդանավակայանը մասնակիորեն վերսկսել է աշխատանքը՝ սպասարկելով մեկնող չվերթները»,- նշել են մամուլի ծառայությունից։
Ներկայումս երկրից մեկնող չվերթներն իրականացնում են իսրայելական «El Al», «Israir» և «Arkia» ավիաընկերությունները, սակայն գործում են մի շարք սահմանափակումներ։ Ավիացիոն իշխանությունները հաստատել են, որ մեկ չվերթի համար ուղևորների քվոտան 70-ից բարձրացվել է մինչև 100։
Երկրի տրանսպորտի նախարարությունը նախօրեին զգուշացրել էր, որ այս չվերթներով մեկնող Իսրայելի քաղաքացիները պետք է ստորագրեն հատուկ ձևաթուղթ, որով պարտավորվում են չվերադառնալ երկիր մեկնման օրվանից սկսած առնվազն 30 օր։
Միաժամանակ իսրայելական առաջատար «El Al» ավիափոխադրողը դադարեցրել է տոմսերի վաճառքը մինչև մարտի 21-ը՝ առաջնահերթություն տալով այն ուղևորներին, որոնք տոմսեր էին գնել ռազմական հակամարտության սկսվելուց առաջ և չէին կարողացել լքել Իսրայելը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն մինչև 250 հազար դրամ փոխհատուցում կտրամադրի չեղարկված թռիչքներից տուժած քաղաքացիներին. Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել նախաձեռնությամբ, ըստ որի այն քաղաքացիներին, որոնց ՀՀ վերադարձի կամ տարանցիկ չվերթները չեղարկվել է...
Ռուբլին էժանացել է․ փոխարժեքը փետրվարի 27-ի դրությամբ
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ փետրվարի 27-ի դրությամբ։ ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 374.52 դրամ է, վաճառ...
ԱԳՆ–ից հայտնել են՝ Իրանից ՀՀ տարածքով քանի երկիր քաղաքացի է տեղափոխվել
Փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 41 երկրների քաղաքացիներ։ Այս մա...
ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է լարված գոտում գտնվող հայերի ճակատագրին ու տարհանման հարցին
ՀՀ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Մերձավոր Արեւելքում գտնվող հայերին եւ նրանց տարհանելու անհրաժեշտության մասին հարցին։ «Մերձա...