ԱԳՆ–ից հայտնել են՝ Իրանից ՀՀ տարածքով քանի երկիր քաղաքացի է տեղափոխվել
Փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 41 երկրների քաղաքացիներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Մասնավորապես՝
Հարևան երկրներից՝ Վրաստան, Թուրքիա, Իրան։
Ամերիկյան մայրցամաքի երկրներից՝ ԱՄՆ, Մեքսիկա, Ուրուգվայ։
Եվրոպական երկրներից՝ Ավստրիա, Գերմանիա, Իտալիա, Լատվիա, Միացյալ Թագավորություն, Նիդերլանդներ, Նորվեգիա, Շվեդիա, Շվեյցարիա, Պորտուգալիա, Ուկրաինա, Ֆրանսիա,
Եվրասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներից՝ Ավստրալիա, Բելառուս, Թուրքմենստան, Հնդկաստան, Ղազախստան, Ղրղզստան, Նեպալ, Նոր Զելանդիա, Չինաստան, Տաջիկստան, Ռուսաստան, Ուզբեկստան, Ֆիլիպիններ։
Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից՝ Գվինեա, Եմեն, Զիմբաբվե, Իրաք, Լիբանան, Հարավային Աֆրիկա, Մարոկկո, Նիգերիա, Սիերա Լեոն, Սիրիա:
Հավելենք, որ ԱՄԷ-ից տեղափոխված անձանց կազմում ևս եղել են այլ երկրների քաղաքացիներ, ովքեր նախընտրել են իրենց երկրներ վերադառնալ ՀՀ-ով տարանցիկ չվերթով։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբլին էժանացել է․ փոխարժեքը փետրվարի 27-ի դրությամբ
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ փետրվարի 27-ի դրությամբ։ ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 374.52 դրամ է, վաճառ...
ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է լարված գոտում գտնվող հայերի ճակատագրին ու տարհանման հարցին
ՀՀ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Մերձավոր Արեւելքում գտնվող հայերին եւ նրանց տարհանելու անհրաժեշտության մասին հարցին։ «Մերձա...
ՀՀ ԱԳՆ–ն Լառնակայի օդանավակայանից Երևան/Գյումրի ուղղություններով թռիչքների մասին
Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված` Կիպրոսում ՀՀ դեսպանությունն օպերատիվ կապի մեջ է հավատարմագրման երկ...
Երևանում և մարզերում կգործի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ. «Վեոլիա Ջուր»
Երևանում և մարզերում մայիսի 1-ից կսահմանվի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ: Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն։ Ընկ...