Ռուսաստանն Իրանին հետախուզական տվյալներ է փոխանցում․ WP
Ռուսաստանը հետախուզական տվյալներ է փոխանցում Իրանին՝ Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտների տեղակայման վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով ամերիկացի երեք պաշտոնյաների։
Աղբյուրների փոխանցմամբ՝ խոսքը տվյալների մասին է, որոնք վերաբերում են տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմական նավերին, ինքնաթիռներին և այլ օբյեկտներին։ Պաշտոնյաները նշել են, որ այս տեղեկատվությունը կարող է օգտագործվել ամերիկյան ուժերի դեմ հնարավոր հարվածների նպատակադրության համար։ Նրանք խոսել են անանունության պայմանով՝ հարցի զգայուն բնույթի պատճառով։
Զրուցակիցներից մեկի գնահատմամբ՝ այդ համագործակցությունը կարող է լինել բավական ընդգրկուն։ Միաժամանակ նշվում է, որ Իրանի ռազմական ուժերի կարողությունը՝ ինքնուրույն բացահայտելու ԱՄՆ ուժերի տեղակայումը, ռազմական գործողությունների մեկնարկից կարճ ժամանակ անց նվազել է։
Ռուսաստանի դեսպանությունը Վաշինգտոնում չի արձագանքել թերթի հարցմանը։ Նույնպես մեկնաբանությունից հրաժարվել են ԿՀՎ-ն և Պենտագոնը։ Աղբյուրների տվյալներով՝ Չինաստանը, չնայած Իրանի հետ սերտ կապերին, ներկայումս չի մասնակցում Թեհրանին տրամադրվող նման աջակցությանը։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...