Մեր երկրին նոր առաջնորդներ են պետք․ Նարեկ Կարապետյան
Ժողովրդավարությունը կարող են ընդհանրապես չեղյալ հայտարարել, իրենք փոքրիկ խմբակով հավաքվեն՝ որոշեն, թե նույն մարդը քանի անգամ է լինելու երկրի վարչապետ: Այս մասին Արարատի մարզում մամլո ասուլիսի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
«Կա ժողովրդավարություն, կա մարդկանց կարծիք, իրենց թույլ տալով կամ չտալով չէ, մեր Սահմանադրությամբ է որոշվում մարդկանց որոշում կայացնելը: Եթե ժողովրդավարությունը իրենց համար գոնե ինչ որ բազային բան նշանակում է, ապա նրանք չեն գնա այդ քայլին, Հայաստանի պատմության մեջ չի եղել այդպիսի ժամանակաշրջան, որ հիմնական ընդդիմադիր ուժին թույլ չտան մասնակցել ընտրություններին:
Այդ իսկ պատճառով ես տեսնում եմ, որ դա լրիվ ուրիշ ճանապարհ կբացի Հայաստանի համար, կփակի բազմաթիվ ճանապարհներ ու Հայաստանին կթողի նույն՝ 2021 թվականի շրջափուլի մեջ: Մեր երկրին նոր առաջնորդներ են պետք, որպեսզի այս իրավիճակից դուրս գանք: Մենք առաջարկում ենք ծրագրեր երկրի փոփոխության, ոչ թե մարդկանց դեմքերի փոփոխության:
Եթե իրենք մեր ասած փոփոխությունը արած լինեին՝ մեր կարիքը չէր լինի, հասարակությունը մեր պահանջը չէր զգա, իսկ հասարակությունը զգում է նոր առաջնորդության ու փոփոխության պխահանջ: Մենք կառաջարկենք, ժողովուրդը թող որոշի, իրենք թող 100,000-ավոր մարդկանց կարծիքի փոխարեն չորոշեն»,- ասել է Նարեկ Կարապետյանը:
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...