Իրանի «Կարմիր մահիկ»-ը հայտարարություն է տարածել
ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով վերջին օրերի ընթացքում երկրում վնասվել է ավելի քան 3000 տուն և 500 կոմերցիոն կենտրոն. ամենաշատը տուժել է մայրաքաղաք Թեհրանը։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Իրանի Կարմիր մահիկի ընկերության հայտարարությունը։
Վնասվել է նաև 14 բժշկական և դեղագործական կենտրոն։
«Հարձակումների թիրախների մեծ մասը եղել են խիտ բնակեցված հատվածները», - հայտնել են Կարմիր մահիկից։
Վնասված շենքերի թվում են նաև Թեհրանի շուկան, Մեհրաբադի օդանավակայանը և Ազադի մարզադաշտը։ Վիրավորվել է Կարմիր մահիկի հինգ աշխատակից։
Ավելի վաղ Իրանը հայտնել էր, որ երկրում ամերիկա-իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 1200-ը։
Իսրայելը և ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողություններ են սկսել փետրվարի 28-ից՝ հայտարարելով, որ ռազմական արշավի նպատակն է Իրանին հրթիռային ծրագրից և միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից զրկելը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանային երկրներում տեղակայված ամերիկյան ուժերին։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...