Փարիզը թույլատրել է ԱՄՆ-ին օգտագործել իր բազաները
Ֆրանսիան ժամանակավորապես թույլատրել է ԱՄՆ ռազմական օդանավերին օգտագործել Մերձավոր Արևելքում տեղակայված իր ռազմաբազաները։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով երկրի Զինված ուժերի գլխավոր շտաբին։
Գլխավոր շտաբի ներկայացուցչի խոսքով՝ ԱՄՆ-ի հետ համագործակցության շրջանակում ամերիկյան օդանավերի ներկայությունը թույլատրվել է տարածաշրջանում գտնվող ֆրանսիական բազաներում։ Նա նշել է, որ այդ միջոցառումը ժամանակավոր բնույթ ունի։
Պաշտոնական աղբյուրի փոխանցմամբ՝ ամերիկյան օդանավերը ներգրավված են տարածաշրջանում Ֆրանսիայի գործընկերների պաշտպանությանն աջակցելու գործողություններում։ Սակայն չի հստակեցվել, թե կոնկրետ որ ռազմաբազաների մասին է խոսքը։
Ավելի վաղ Իսպանիան հրաժարվել էր ԱՄՆ-ին թույլ տալ օգտագործել իր տարածքում գտնվող ռազմաբազաները Իրանի դեմ հնարավոր գործողությունների համար։ Այդ որոշմանը արձագանքելով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կարող է դադարեցնել առևտրային հարաբերությունները Իսպանիայի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...