Հակակոռուպցիոն կոմիտեն ակտիվ աշխատում է ընտրական հանցագործությունների հայտնաբերման ուղղությամբ. Նահապետյան
Հակակոռուպցիոն կոմիտեն ինչպես նախկինում, այնպես էլ այժմ ակտիվ աշխատում է ընտրական հանցագործությունների հայտնաբերման, դրանց նախականխման, բացահայտման ուղղությամբ: Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին հաղորդման ժամանակ ասաց կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի հարցին, թե ընտրախախտումների վերաբերյալ կա՞ն արձանագրված դեպքեր:
«Այս պահին կխուսափեմ արձանագրված դեպքերի վերաբերյալ տվյալներ ներկայացնել, քանի որ գտնվում են գաղտնի ստուգողական գործողությունների մեջ շատ դեպքերում:
Բայց ուզում եմ հավաստիացնել, որ բոլոր հնարավոր ընտրական հանցագործությունները Հակակոռուպցիոն կոմիտեում մանրամասն ուսումնասիրվում են: Այդ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումները, մամուլում տարածված տվյալները մանրակրկիտ ուսումնասիրվում են, և բոլորի առնչությամբ համապատասխան հիմքերի առկայության դեպքում ունենալու ենք քրեադատավարական ընթացակարգեր»,- ասել է Արթուր Նահապետյանը:
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...