Առաջին երեք նախագահների օրոք Հայաստանից մեկ միլիոն մարդ անվերադարձ հեռացել է․ Կոնջորյան
Մենք անհանգստանում ենք մեր պետության ճակատագրի համար և մենք թույլ չենք տալու, որ մեր երկիրը նորից հայտնվի մարդակերների իշխանության ձեռքին, նրանց ձեռքին, ովքեր տասնամյակներ շարունակ արյունարբու բորենիների պես թալանել են ժողովրդին, կուտակել են հարյուրավոր միլիոն դոլարների հարստություն, ովքեր ունեզրկել են մարդկանց, պանդխտացրել, ովքեր դատարկել են Հայաստանի Հանրապետությունը: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Հայաստանի առաջին երեք նախագահների օրոք Հայաստանից մեկ միլիոն մարդ անվերադարձ հեռացել է: Մենք թույլ չենք տալու այդ շրջանակների վերադարձը իշխանության»,- ասել է Կոնջորյանը:
Ճշտող հարցին՝ ինչպե՞ս թույլ չեն տալու, պատասխանեց՝ ժողովրդավարական ճանապարհով գնալով և հաղթանակ գրանցելով ժողովրդի հետ:
««Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակը ՀՀ ժողովրդի հաղթանակն է, և ժողովրդի հաղթանակը գրանցվելու է հունիսի 7-ին»,- նշել է Կոնջորյանը:
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...