ԱՄՆ-ն մտադիր է քրդերին զինել, համագործակցել Իրանի ընդդիմադիր շրջանակների հետ․ CNN
ԱՄՆ վարչակազմում քննարկվում է Իրանի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու հնարավոր տարբերակներից մեկը, որը ենթադրում է համագործակցություն Իրաքում գործող քրդական ուժերի և Իրանի ընդդիմադիր շրջանակների հետ։ Այդ մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով քննարկումներին ծանոթ աղբյուրներին։
Ըստ հաղորդման՝ քննարկվող տարբերակներից մեկը նախատեսում է զենքի մատակարարումներ քրդական զինված խմբավորումներին։ Նախաձեռնության նպատակը Իրանի սահմանամերձ շրջաններում ճնշման ստեղծումն է, ինչը կարող է ստիպել Թեհրանին վերաբաշխել իր ուժերը և զբաղեցնել դրանք սահմանային ուղղություններով։
Միևնույն ժամանակ ամերիկյան հետախուզական կառույցների գնահատմամբ՝ քրդական ուժերը կարող են արդյունավետ գործել տեղային մակարդակում, սակայն նրանց հնարավորությունները կարող են բավարար չլինել լայնածավալ ապստամբություն սկսելու համար։ Այդ պատճառով ծրագրի հնարավոր հետևանքների վերաբերյալ դեռևս տարբեր գնահատականներ կան։
Պարբերականի տվյալներով՝ քննարկումները շարունակվում են, իսկ նախաձեռնության իրականացումը դեռ վերջնական որոշման փուլում չէ։ Քննարկվող քայլերը դիտարկվում են Իրանի նկատմամբ քաղաքական և ռազմական ճնշման ընդհանուր ռազմավարության շրջանակում։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...