Մտահոգիչ է՝ կաշառակերներն ու թալանչիները, ցանկանում են Հայաստանի անկախությունը մատաղ անել․ Ռուբինյան
Լրագրողների հարցին՝ կապված ընդդիմության կոնսոլիդացիայի հետ, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը պատասխանել է, որ չի հայտարարել, թե իրեն մտահոգում է կոնսոլիդացիան, այլ մտահոգիչ է այն, որ կաշառակերներն ու թալանչիները, որոնք ցանկանում են Հայաստանի անկախությունը մատաղ անել, ձգտում են գալ իշխանության։
«Դա շարունակում է մտահոգել, և ես կարծում եմ՝ դա մտահոգում է Հայաստանի ժողովրդին, և ես կարծում եմ՝ Հայաստանի ժողովուրդը հունիսի 7-ի ընտրություններում հաղթելու է»,- նշել է Ռուբինյանը։
Անդրադառնալով ՔՊ-ի ներկուսակցական մարզային այցերին և քաղաքացիների հետ շփումներին՝ նա, պատասխանելով այն դիտարկմանը, թե կան նաև դժգոհ քաղաքացիներ, ընդգծել է, որ ընտրական տրամաբանությունը չի նշանակում, թե բոլորը գոհ են։
«Ընտրական տրամաբանությունը հետևյալն է՝ իքս քաղաքացին ունի՞ այնքան համակրանք և վստահություն իքս քաղաքական ուժի նկատմամբ, որպեսզի ընտրի այդ ուժին, թե՞ ոչ: Մենք դա տեսել ենք: Մենք երկու օր մարզերով գնացել ենք և երևի մեկ-երկու բացասական դեպք է եղել:
Իսկ արտաշատցի խանութպանի դեպքը ապացույցն է նրա, որ Հայաստանում կա ազատ խոսք, որ քաղաքացիները կարող են իրենց կարծիքը արտահայտել, նույնիսկ դա կարող են անել կոպիտ ձևով, և նրանց դրա համար ոչինչ չի լինի»,- եզրափակել է ԱԺ նախագահի տեղակալը։
Նմանատիպ հոդվածներ
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...