Իսրայելի ԶՈՒ-ն հայտարարել է՝ ակտիվ ռազմական գործողություններ են իրականացնում Լիբանանի հարավում
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Իրանի դեմ գործողություններին զուգահեռ ակտիվ գործողություններ է իրականացնում նաև Լիբանանի հարավում։ ՑԱՀԱԼ-ի հաղորդագրության համաձայն՝ զինված ուժերը սահմանին մոտ մի քանի հատվածներում զբաղեցրել են դիրքեր՝ առաջապահ պաշտպանության ամրապնդման նպատակով։
Բանակը նաև տեղեկացրել է «Հիզբոլլահի» ենթակառուցվածքների դեմ «թիրախային հարվածների» մասին՝ նշելով, որ դրանք ուղղված են սպառնալիքների չեզոքացմանը և Իսրայելի տարածք ներթափանցման փորձերի կանխմանը։
Պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ միասին թույլտվություն են տվել զինվորականներին առաջխաղացում իրականացնել և Լիբանանի տարածքում զբաղեցնել լրացուցիչ ռազմավարական նշանակության հատվածներ՝ սահմանամերձ իսրայելական բնակավայրերի գնդակոծությունը կանխելու համար։
Reuters գործակալությունը հիշեցնում է, որ 2024 թվականին «Հիզբոլլահի» հետ ձեռք բերված հրադադարի համաձայնությունից հետո Իսրայելը Լիբանանում պահպանել է ցամաքային զորքերի ներկայությունը հինգ ռազմավարական կետերում։
Նմանատիպ հոդվածներ
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...