Իրանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ներգրավվել է պատերազմում սեփական ընտրությամբ՝ Իսրայելի շահերը առաջնահերթ համարելով։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնի գործողությունները պայմանավորված չեն եղել Իրանի կողմից ներկայացվող իրական սպառնալիքով։
Արաղչին ընդգծել է, որ «իրանական սպառնալիք» երբևէ գոյություն չի ունեցել։ Նա պնդել է, որ հակամարտության հետևանքով թափված ամերիկյան և իրանական արյան պատասխանատվությունը կրում են այն ուժերը, որոնք Իսրայելի շահերը դասում են առաջին տեղում։
Իրանի ԱԳ նախարարը նաև հայտարարել է, որ ամերիկացի ժողովուրդը արժանի է ավելի լավ քաղաքական որոշումների։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ քաղաքացիները պետք է վերականգնեն վերահսկողությունը սեփական երկրի նկատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Մենք կանգ չենք առնի. ոչնչացրել ենք իրանական 17 նավ. ԱՄՆ զինված ուժեր
ԱՄՆ զինված ուժերը ոչնչացրել են Իրանի 17 ռազմական նավ, այդ թվում՝ մեկ սուզանավ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի...