Լուրերը մեկ տողով. Վարչապետն ԱԽ նիստ է անցկարցրել, տարածաշրջանում լարվածությունը շարունակում է աճել
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:
•Հայաստանի անվտանգության խորհուրդը քննարկել է Իրանում և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Նիստի արդյունքում տրվել են հանձնարարականներ, մասնակիցները ցավակցություն են հայտնել զոհերի կապակցությամբ և ընդգծել խաղաղության անհրաժեշտությունը։
•Իսրայելը հայտարարել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքի մասին, իսկ Թեհրանը խոստացել է պատասխան գործողություններ։ Իրանը հաստատել է իր գերագույն առաջնորդի սպանությունը:
•ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները կշարունակվեն այնքան, որքան անհրաժեշտ է։ Ամերիկա-իսրայելական օպերատիվ պլանը նախատեսում է մի քանի օր տևող մասշտաբային հարվածներ։
•Ուկրաինայի նախագահը նշել է, որ խաղաղ բանակցությունների հաջորդ փուլը կախված է Մերձավոր Արևելքում իրավիճակից։ Նա չի բացառել, որ հանդիպումը կարող է կայանալ մարտի սկզբին Աբու Դաբիում։
•Թուրքիան մտահոգություն է հայտնել Իրանի դեմ իրականացվող հարձակումների կապակցությամբ և հայտարարել, որ խորապես վշտացած է զարգացումներից։
•ԱՄՆ-ում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը հաղթանակ է տարել։ Գոտեմարտի ավարտին մրցակիցների միջև միջադեպ է գրանցվել։
Նմանատիպ հոդվածներ
Եթե մեր դեմ օգտագործվեն ձեր բազաները, հարվածելու ենք դրանց. Իրանը՝ Մերձավոր Արևելքի երկրներին
Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին X սոցցանցում հայտնել է, որ Թեհրանը շարունակելու է գրոհել Մեր...
Խամենեիի սպանությունը բացահայտ պատերազմ է մուսուլմանների դեմ. Իրանի նախագահ
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունը պատերազմի հայտարարում է ողջ իսլամական աշխարհին: Այս մասին մարտի 1-ին...
Լուրերը մեկ տողով. Պապիկյանի կոշտ պատասխանները, դպրոցում բռնություն և նոր անձնագրերի ծրագիր
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային: • Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ ընդդիմադիր խմբակցո...
Իրանի տապալումը կարող է տարածաշրջանը մղել աննախադեպ աղետի․ թյուրքագետ
Իրանի տապալման դեպքում 2003 թվականի Իրաքին, 2011 թվականի Սիրիային, 2023 թվականի Գազային երանի ենք տալու, հայտնել է պատմա...