Հաղթական գոտեմարտն ու ծեծկռտուքը. Արման Ծառուկյան-Ջորջիո Պուլաս
ԱՄՆ Արիզոնա նահանգի Թեմփ քաղաքում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի RAF 06 մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը գոտեմարտեց պրոֆեսիոնալ ըմբիշ եւ խառը մենամարտերում հայտնի բլոգեր Ջորջիո Պուլասի հետ։
Armsport-ի տեղեկացմամբ, Արման Ծառուկյանը հաղթեց 5:3 հաշվով, թեեւ վերջին վայրկյանին Պուլասին հաջողվեց հնարք կատարել, սակայն մրցավարը չհասցրեց միավոր շնորհել նրան։ Հենց եզրափակիչ սուլիչի պահին գոտեմարտի մասնակիցներն անցան ձեռնամարտի, որին միջամտեցին երկու մարզիկների ներկայացուցիչները։ Մի քանի րոպե տեւած բախումը հնարավոր եղավ կասեցնել անվտանգության աշխատակիցների օգնությամբ։
ММА-ում Արման Ծառուկյանն անցկացրել է 26 մենամարտ, տարել է 23 հաղթանակ։
Նմանատիպ հոդվածներ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է արտերկրից հրավիրված խաղացողների ցանկը
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրից հրավիրված խաղացողների ցանկը։ Առաջին անգամ ազգային ը...