Թոշակները կբարձրանան, հետո դա քթներիցս են բերելու. Էդմոն Մարուքյան
Այսօր լավ լուր ունենք․ վարչապետի հայտարարության համաձայն՝ թոշակները ապրիլի 1-ից կբարձրանան․ ցածր թոշակները՝ 10 հազար դրամով, իսկ բարձր թոշակները՝ ավելի փոքր չափով։ Այս մասին հայտնել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունները նման բարձրացման պլան սկզբում չունեին՝ պնդելով, թե 10 հազար դրամով ավելացումը արդյունավետ չէ, և այդ միջոցները պետք է ուղղվեն առողջապահության ոլորտին։ Մարուքյանը նշեց, որ միաժամանակ իշխանությունները պարգևավճարների տեսքով շուրջ 3,5 միլիարդ դրամ են հատկացրել՝ գաղտնի հրամանով։
Նա ընդգծեց, որ իր հրապարակային քննադատությունից հետո, ինչպես նաև ընդդիմադիր ուժերի ու լրատվամիջոցների բարձրացրած հարցերից հետո, թոշակների բարձրացման որոշումը կայացվեց՝ այն դիտարկելով որպես հասարակական ճնշման արդյունք։ Մարուքյանի խոսքով՝ եթե նման ծրագիր սկզբում չի եղել, ապա հարց է առաջանում՝ որտեղից են հատկացվել հավելյալ միջոցները։ Նա նաև հայտարարեց, որ այս քայլը նախընտրական բնույթ ունի։
Վերջում Մարուքյանը շեշտեց, որ թոշակների բարձրացումը պետք է գնահատել, սակայն չպետք է դրանով մոլորվել՝ կոչ անելով քաղաքացիներին գիտակցված ընտրություն կատարել։
Մանրամասները` տեսնայութում:
Նմանատիպ հոդվածներ
Հակակոռպուցիոնի արձագանքը. Արփինե Հովհաննիսյանի դիտարկման հետքերով
Արփինե Հովհաննիսյանի այս դիտարկումներին հաջորդեցին բավական ուշագրավ զարգացումներ: Այսօր առավոտյան իմ քայլը հիմնադրամի գո...
Էրդողանը հայտարարությամբ է հանդես եկել
Ժամանակակից աշխարհը սահում է քաոսի մի շրջանի մեջ, որտեղ այսպես կոչված ուժն է տիրում, ասել է Թուրքիայի նախագահը: «Մեր աշխ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սահմանվում են մոլորեցնող գովազդի չափանիշներ․ Պապոյան
Սահմանվում են մոլորեցնող գովազդի չափանիշները և այն դեպքերը, երբ համեմատական գովազդը թույլատրելի է։ Օրինակ՝ եթե գովազդվու...
Ավելի շատ դառնություն եմ պատճառել. Փաշինյանն արձագանքել է Աննա Հակոբյանի որոշմանը
Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջին 30 տարո...