Իրանը վճռական է․ միակողմանի զիջումների պարտադրումը չի կարող արդյունք տալ․ Իսմայիլ Բաղաի
Իրանը շարունակում է ձևավորել իր դիրքորոշումը ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցությունների նախաշեմին, որոնք վերաբերում են Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրին։ Այս մասին Tasnim գործակալությանը հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին։
Նրա խոսքով՝ Թեհրանի մոտեցումը թե՛ պատժամիջոցների դադարեցման, թե՛ միջուկային բանակցությունների հարցում հստակ է, ինչպես նաև հայտնի է Վաշինգտոնի դիրքորոշումը։ Բաղաին նշել է, որ ցանկացած բանակցային գործընթաց ենթադրում է համատեղ աշխատանք, և Իրանը ներկայումս գտնվում է իր դիրքորոշման վերջնական ձևավորման փուլում՝ ակնկալելով հաջորդ փուլն անցկացնել առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում։
ԱԳՆ ներկայացուցիչը միաժամանակ ընդգծել է, որ միակողմանի զիջումների պարտադրումն ուղղված բանակցությունները չեն կարող արդյունք տալ։ Նրա խոսքով՝ Իրանը վճռական է շարունակել դիվանագիտական ուղին և պաշտպանել իր տեսակետի իրավաչափությունը։
Բաղաին նաև նշել է, որ կարևոր է, որպեսզի բանակցային մյուս կողմը արձանագրի Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը՝ հավելելով, որ մինչ այժմ ծրագրից շեղումներ չեն արձանագրվել։
Նմանատիպ հոդվածներ
Անցյալի վերքերը շարունակում են մնալ բաց, մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին․ Միրզոյան
Թեև հակամարտության ցավալի մարդասիրական հետևանքները դեռևս ենթակա են լուծման, իսկ հեռավոր և ոչ վաղ անցյալի վերքերը շարունա...
Դատարանն անփոփոխ թողեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը․ փաստաբան
Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստ...
Նոր նախագիծ՝ որոշ ուսանողներ զինծառայությունից ազատվելու հնարավորություն կստանան
Աշխարհի լավագույն 50 համալսարաններ ընդունված և զինծառայությունից տարկետում ստացած քաղաքացիները ուսումն ավարտելուց հետո,...
Սա ձեռքբերում է, որը պատմական է, և ՀՀ քաղաքացիները պետք է տեր կանգնեն․ Փաշինյան
Այսօրվա Հայաստանում լուծված է համարվում մի պատմական խնդիր, որի մասին խոսվել է դեռ 2018 թվականին։ Խոսքը վերաբերում է այն...