Իրանը խոցելի դիրքում է․ պետք է օգտագործենք այդ պահը․ Կալլաս
Եվրոպական միությունը ձգտում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ հարցը կարգավորել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը՝ Արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ։
Նրա խոսքով՝ տարածաշրջանում լարվածության խորացումը շահեկան չէ որևէ կողմի համար, և անհրաժեշտ է օգտագործել առկա հնարավորությունը՝ քաղաքական լուծում գտնելու նպատակով։ Կալլասը նշել է, որ առաջիկայում սպասվում են բանակցություններ Թեհրանի և Վաշինգտոնի միջև, ինչը կարող է նպաստել գործընթացին։
«Մեզ անհրաժեշտ չէ ևս մեկ պատերազմ այս տարածաշրջանում։ Իրանը ներկայումս առավել խոցելի դիրքում է, և մենք պետք է օգտագործենք այդ պահը՝ դիվանագիտական լուծում գտնելու համար»,- նշել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։
Եվրամիությունը շարունակում է ընդգծել, որ միջուկային հարցերի կարգավորումը պետք է իրականացվի բանակցությունների և միջազգային համագործակցության շրջանակում։
Նմանատիպ հոդվածներ
Անցյալի վերքերը շարունակում են մնալ բաց, մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին․ Միրզոյան
Թեև հակամարտության ցավալի մարդասիրական հետևանքները դեռևս ենթակա են լուծման, իսկ հեռավոր և ոչ վաղ անցյալի վերքերը շարունա...
Դատարանն անփոփոխ թողեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը․ փաստաբան
Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստ...
Նոր նախագիծ՝ որոշ ուսանողներ զինծառայությունից ազատվելու հնարավորություն կստանան
Աշխարհի լավագույն 50 համալսարաններ ընդունված և զինծառայությունից տարկետում ստացած քաղաքացիները ուսումն ավարտելուց հետո,...
Սա ձեռքբերում է, որը պատմական է, և ՀՀ քաղաքացիները պետք է տեր կանգնեն․ Փաշինյան
Այսօրվա Հայաստանում լուծված է համարվում մի պատմական խնդիր, որի մասին խոսվել է դեռ 2018 թվականին։ Խոսքը վերաբերում է այն...